23.09.2019 17:09

Իսրայելցի արաբները Գանցին են պաշտպանում ի հեճուկս Նեթանյահուի

Իսրայելցի արաբները Գանցին են պաշտպանում ի հեճուկս Նեթանյահուի

Իսրայել խորհրդարանում «Միացյալ արաբական ցուցակի» պատգամավորները հավանություն են տվել «Կախոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բեննի Գանցի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում:

Այդպիսով՝ իշխանության մեջ գտնվող իսրայելցի արաբները, 1992 թվականից  ի վեր՝ առաջին անգամ հանդես են եկել իշխանական պաշտոնում այս կամ այն թեկնածուի օգտին:

Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Գանցի «Կախոլ-Լավան» կուսակցությունը և Բինիամին Նեթանյահուի «Լիքուդը» գրեթե հավասար ձայներ են ստացել՝ համապատասխանաբար 33 և 31, և երկրի վարչապետի պաշտոնում Նեթանյահուի ռեկորդային երկարատև ներկայությունը հայտնվել է հացականի տակ: Ընդ որում՝ երկու կուսակցություններին էլ ձայները չեն բավարարում բացարձակ մեծամասնություն լինելու համար:

Իսրայելցի արաբների կուսակցությունները, որոնք ընտրություններին մասնակցել են «Միացյալ արաբական ցուցակով», ստացել են 12 տեղ խորհրդարանում և առաջին անգամ դարձել են երկրի երրորդ քաղաքական ուժը:

«Միացյալ արաբական ցուցակի» առաջնորդ Այման Օդեհի խոսքով՝ իր հայրենակիցների որոշումը չի նշանակում, թե Գանցն ու նրա քաղաքականությունը իրենց դուր են գալիս, բայց իրենք հաստատ մտադիր են Նեթանյահուին թույլ չտալ ևս մի ժամկետ մնալ իշխանության ղեկին:

Փոխանցում է BBC-ն: