23.09.2019 18:03

Emmy. «Չեռնոբիլը»՝ լավագույն մինի-սերիալ

Emmy. «Չեռնոբիլը»՝ լավագույն մինի-սերիալ

Ամերիկյան Emmy մրցանակը, փաստորեն, «Օսկարի» (կինո), «Գրեմմիի» (երաժշտություն) և «Թոնիի» (թատրոն) հեռուստատեսային համարժեքն է: Այն հանձնում է 1946 թ. հիմնադրված Հեռուստատեսային արվեստի և գիտության ակադեմիան:

Այս տարվա մրցանակաբաշխության արդյունքում «Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Չեռնոբիլ» ֆիլմը: Բացի այդ՝ մրցույթի հանձնաժողովը համապատասխան անվանակարգերում առանձին մրցանակների է արժանացրել նաև մինի-սերիալի ռեժիսորին և սցենարիստին:

Մայիսի վերջին IMDb-ն «Չեռնոբիլը» համարել է պատմության ընթացքում ամենահեղինակավոր սերիալը. նրա գնահատականը եղել է 9,6 բալլ՝ 10-ից:

EMMY-ում ռեկորդային թվով անվանակարգերում մրցանակների է արժանացել «Գահերի խաղը» դրամատիկական սերիալը: Փիթեր Դինքլեյջը մրցանակ է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դրամատիկական դերասան» անվանակարգում:

Փոխանցում է tass.ru-ն: