23.09.2019 22:27

Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն

Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն

Թաիլանդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

89 կգ քաշային կարգում պոկում վարժությունը Հակոբ Մկրտչյանը ավարտեց 167 կգ արդյունքով և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 

Իսկ ահա հրում վարժությունում մեր մարզիկը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Գյումրեցի մարզիկը նաև հրում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց: 

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ արդյունք՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը այս տարի դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն: