Ռումբ Նոտր-Դամի մոտ

Փարիզում հինգ կանայք կանգնել են դատարանի առաջ ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ գազի բալոններով և դիզելային վառելիքի տարաներով բեռնված մարդատար ավտոմեքենան պայթեցնելու փորձ կատարելու մեղադրանքով:
2016 թ. սեպտեմբերին Փարիզի նշանավոր տաճարի մոտ հայտնաբերվել էր ավտոմեքենա՝ գազի վեց բալոններով, որոնց վրա առատորեն սոլյարկա էր լցված:
Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները փորձել են մեքենան հրկիզել ծխախոտի միջոցով, սակայն դիզվառելիքը չի այրվել և, հետևաբար, գազի բալոնները չեն պայթել:
Կանանցից մեկը մեղադրվում է նաև ոստիկանի վրա հարձակվելու և նրան դանակահարելու համար:
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ կանայք գաղափարախոսական մշակման են ենթարկվել համացանցում: Մեղադրյալները, որոնք 22-42 տարեկան են, իսլամ են ընդունել: Նրանցից չորսին սպառնում է ցմահ ազատազրկում:
Փոխանցում է BBC-ն: