24.09.2019 15:06

Իսրայելի նախագահը մրցակիցներին առաջարկել է միավորվել

Իսրայելի նախագահը մրցակիցներին առաջարկել է միավորվել

Իսրայելի նախագահը մտադիր է համոզել սեպտեմբերի 17-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթողներին, որ անհրաժեշտ է ձևավորել ազգային միասնության կառավարություն:

Այդ մասին Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է երկուշաբթի օրը Երուսաղեմում Բինիամին Նեթանյահուի և Բեննի Գանցի հետ հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել է իշխող դաշինքի ձևավորման հարցը:

Արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ «Լիքուդ» և «Կախոլ-Լավան» կուսակցություններից ոչ մեկը, մեկնաբանների կարծիքով, չի կարողանա ստանալ Կնեսետի 120 պատգամավորներից 61-ի աջակցությունը:

Գործող վարչապետը՝ Բինիամին Նեթանյահուն, և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետը՝ Բեննի Գանցը, նույնպես կոչ են անում ստեղծել ազգային միասնության կառավարություն: Սակայն նրանցից ոչ մեկը առայժմ մտադիր չէ այդ կառավարության ղեկը զիջել մյուսին:

Փոխանցում է euronews-ը: