ՖԻՖԱ. Լիոնել Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Միլանում ընթացող ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ երեկոյի գլխավոր հարցի պատասխանը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին: Վերջինս շրջանցեց Վիրջիլ վան Դեյկին(«Լիվերպուլ») և Կրիշտիանու Ռոնալդուին(«Յուվենթուս»):
Հիշեցնենք, որ արգենտինացին նախորդ մրցաշրջանում ընդհանուր առմամբ դարձել էր 54 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: