25.09.2019 09:00

Լա Լիգա. «Բարսելոնա»-«Վիլյառեալ» խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա»-«Վիլյառեալ» խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել էր «Վիլյառեալ»-ին: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով 2:1 հաշվով:

6-րդ րոպեին հաշիվը բացել է Գրիզմանը: Քիչ անց հեռահար հարվածով «կապտանռնագույններ»-ի առավելությունը կրկնապատկել է Արտուրը: Առաջին կեսի վերջում հյուրերից աչքի է ընկել Կասորլան:

Հարկ է նշել, որ առաջին կեսում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին, ով նոր էր ապաքինվել:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն 10 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, «դեղին սուզանավեր»-ը 8 միավորով գտնվում են 8-րդ տեղում:

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 2:1