25.09.2019 10:30

Կասիլյաս. Պատրաստ եմ ավարտել կարիերաս

Կասիլյաս. Պատրաստ եմ ավարտել կարիերաս

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը կավարտի ֆուտբոլիստի կարիերան, եթե ֆուտբոլով զբաղվելը կվնասի դարպասապահի առողջությանը:

«Բոլոր նրանք, ովքեր կաթված են տարել, շատ լավ գիտեն, թե ինչ ծանր է ընթանում ապաքինումը: Ինձ լավ եմ զգում, կարողանում եմ մարզվել, սակայն եթե ֆուտբոլով զբաղվելը կվնասի իմ առողջությանը, պատրաստ եմ ավարտել կարիերաս»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլյասը սրտի նոպա էր ունեցել եւ վիրահատվել էր։