25.09.2019 11:00

ՈւԵՖԱ-ի եվրագավաթային երրորդ մրցաշարի անվանումը

ՈւԵՖԱ-ի եվրագավաթային երրորդ մրցաշարի անվանումը

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 24-ին հայտարարել է ՈւԵՖԱ-ի կողմից անցկացվելիք ակումբային երրորդ միջազգային մրցաշարի անվանումը:

Չեմպիոնների լիգայից և Եվրոպայի լիգայից բացի ՈւԵՖԱ-ն կանցկացնի նաև Կոնֆերենցիայի լիգայի մրցաշար, որին կմասնակցեն առաջին 2 մրցաշարերին չմասնակցող 32 թիմ: Խմբային փուլում թիմերը կբաժանվեն 8 խմբերի, իսկ մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա հաջորդ մրցաշրջանում մասնակցել Եվրոպայի լիգային:

Կոնֆերենցիայի լիգան առաջին անգամ կանցկացվի 2021-2022 թթ. մրցաշրջանում: