25.09.2019 11:30

Անգլիայի լիգայի գավաթ. «Տոտենհեմ»-ը լքել է մրցաշարը՝ զիջելով 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին

Անգլիայի լիգայի գավաթ. «Տոտենհեմ»-ը լքել է մրցաշարը՝ զիջելով 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվել էր «Կոլչեսթեր Յունայթեդ»-ին:

Մաուրիսիո Պոչետինոն ռոտացիայի էր ենթարկել թիմը՝ հիմնականում երկրորդ կազմի ֆուտբոլիստներ դուրս բերելով: Սակայն լոնդոնյան ակումբն այդպես էլ չկարողացավ բացել խաղի հաշիվը: Դրությունը չփրկեց նույնիսկ Սոնի, Էրիքսենի ու Լամելայի խաղադաշտ մտնելը:

Խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար, որտեղ 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը սենսացիայի հեղինակ դարձավ՝ հաղթելով 4:3 հաշվով:

«Կոլչեսթեր Յունայթեդ-ը ներկայացնում է Անգլիայի 2-րդ լիգան, որը ուժով 4-րդն է Պրեմիեր լիգայից, Չեմպիոնշիփից ու Առաջին լիգայից հետո:

«Կոլչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 0:0 (11-մետրանոցներով՝ 4:3)