25.09.2019 12:00

UFC-ի մարզիկը ասել է այն մարզիկի անունը, որը պարտության կմատնի Խաբիբին

UFC-ի մարզիկը ասել է այն մարզիկի անունը, որը պարտության կմատնի Խաբիբին

Խառը մենամարտերի Նոր Զելանդիան ներկայացնող մարզիկ Դեն Հուկերը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մասին՝ նշելով այն մարզիկներին, որոնք կարող են հաղթել ռուսաստանցի մարզիկին:

«Շատ մարզիկներ կան, որոնք իրենց մարտավարությամբ կարող են խնդիրներ առաջացնել Խաբիբի համար: Կևին Լին, Դոնալդ Սերոնեն կարող են պարտության մատնել Խաբիբին, սակայն կարծում եմ, որ Ջասթին Ջեթջին ամենավատ տարբերակն է Խաբիբի համար»,- ասել է Հուկերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Խաբիբ Նուրմագոմեդովը թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտում: