25.09.2019 12:31

Հայտնի է, թե որտեղ կանցկացվեն Չեմպիոնների լիգայի 2021, 2022 և 2023 թվականների եզրափակիչները

Հայտնի է, թե որտեղ կանցկացվեն Չեմպիոնների լիգայի 2021, 2022 և 2023 թվականների եզրափակիչները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակիչը կայանալու է Ռուսաստանում՝ «Զենիթ»-ի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում:

Սանկտ Պետերբուրգում գտնվող մարզադաշտը տեղավորում է 68 հազար հանդիսական:

Միևնույն ժամանակ որոշվել է նաև 2022 թվականի եզրափակիչը անցկացնել Գերմանիայում՝ «Ալյանց Արենա» մարզադաշտում, իսկ 2023 թվականի եզրափակիչը Անգլիայի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում: