25.09.2019 13:30

Չավի. Երազում եմ գնալ Գվարդիոլայի հետքերով

Չավի. Երազում եմ գնալ Գվարդիոլայի հետքերով

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին խոստովանել է, որ ժամանակին երազել է մի օր գլխավորել կատալոնական գրանդը:

Չավին իր սերնդի լավագույն խաղացողներից մեկն էր, բայց նա խոստովանում է, որ որպես մարզիչ աշխատելը ենթադրում է ոչ միայն տաղանդ, այլև քրտնաջան աշխատանք, շարունակական մարզում և կառավարման հմտություններ: Խավին հույս ունի, որ մի օր  կլինի բավարար մակարդակի վրա՝ գլխավորելու «Բարսելոնան».

- Խոսեպ Գվարդիոլան մարզչական գիտելիքների շրջիկ գրադարան է: Մենք նրա հետ 3 տարի անցկացրեցինք որպես խաղացողներ, իսկ հետո 4 տարի  նա մարզեց ինձ: Նա պահանջկոտ, կրքոտ և աշխատասեր անձնավորություն է, ուստի կայացել և շարունակում է պիկի վրա գտնվել մարզչական ոլորտում:

Իմ նպատակն է գնալ Գվարդիոլայի հետքերով: Ես որոշակի փորձ կստանամ «Ալ-Սադում», բայց ես երազում եմ օրերից մի օր գլխավորել «Բարսելոնան», – ասել է Չավին: