25.09.2019 14:24

Reuters. Ալժիրում ազատազրման են դատապարտվել նախկին պաշտոնյաներ

Reuters. Ալժիրում ազատազրման են դատապարտվել նախկին պաշտոնյաներ

Ալժիրում ռազմական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել «դավադրություն պետական իշխանության դեմ» և «բանակի հեղինակությանը վնաս հասցնելը» գործերով անցնող ամբաստանյալներին:

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը:

Դատապարտվածների շարքում են երկրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի եղբայր և խորհրդական Սաիդ Բուտեֆլիկան,  Աշխատավորների կուսակցության առաջնորդ Լուիզա Հանունը և հատուկ ծառայությունների երկու նախկին ղեկավարներ:

Ռազմական դատարանի դատախազությունը բոլորի համար պահանջել էր ազատազրկման առավելագույն ժամկետ՝ 20 տարի:

Դատապարտյալները կալանավորվել էին այս տարվա մայիսին: Դա տեղի էր ունեցել ամբողջ երկրում ծավալված բազմահազարանոց բողոքի ցույցերից  և բանակի վերնախավի ճնշումներից հետո նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից գրեթե մեկ ամիս անց (Բուտեֆլիկան իշխել է 1999-2019 թթ.):

Մի շարք փորձագետների կարծիքով, այդ թվում՝ իշխանամետ մեկնաբանների, սեպտեմբերի 23-ի դատավարությունը «պատմական, աննախադեպ բնույթ է կրում երկրի արդարադատության համակարգի համար»՝ հաշվի առնելով այն հսկայական քաղաքական կշիռը, որն ունեին Սաիդ Բուտեֆլիկան և մյուս դատապարտյալները:

Փոխանցում է tass.ru-ն: