26.09.2019 10:00

Տաշքենդ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց երկրորդ շրջանում

Տաշքենդ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց երկրորդ շրջանում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը պարտություն է կրել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում։

Հայ մարզուհու մրցակիցը Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչն էր, որն առավելության հասավ 7։5, 6։4 հաշվով։

Առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը 6:4, 4:6, 6:4 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ստեֆանի Ֆյոգելի նկատմամբ։

Գասպարյանն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։