26.09.2019 11:30

«Բավարիայի» նախագահը սպառնացել է Գերմանիայի հավաքականին

«Բավարիայի» նախագահը սպառնացել է Գերմանիայի հավաքականին

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը սպառնացել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, մյունխենյան թիմի խաղացողներին արգելել միանալ ազգային թիմին, եթե «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հաջորդ խաղին հրավեր չստանա հավաքականից։

Գերմանիայի եւ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հայտարարել էր, որ չի համակերպվի Բունդեսթիմի պահեստային դարպասապահի կարգավիճակից հետ։ Այդ հայտարարությունից հետո Մանուել Նոյերը ամոթանք էր տվել Տեր Շտեգենին։

«Եթե Նոյերին չհրավիրեն հավաքական, մենք այնտեղ չենք ուղարկի մեր խաղացողներին։ Մենք չենք ընդունի այդպիսի իրավիճակ։ Լյովի հետ չեմ խոսի այս թեմայով։ Նա արդեն լսեց իմ ասածը։ 

Լյովը պետք է խոսի պարոն Տեր Շտեգենի հետ եւ բացատրի, որ անթույլատրելի են այդպիսի հայտարարությունները»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Sport Bild-ը։

Տեր Շտեգենը պահեստայինների թվում էր մնացե Հոլանդիայի (2։4) եւ Հյուսիսային Իռլանդիայի (2։0) դեմ Եվրո-2020-ին նախորդ երկու ընտրական խաղերում։