26.09.2019 12:00

Մեսսին ձախ ազդրի մկանային վնասվածք ունի, ապաքինման ժամկետը հայտնի չէ

Մեսսին ձախ ազդրի մկանային վնասվածք ունի, ապաքինման ժամկետը հայտնի չէ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում վնասվածք ստանալուց հետ բուժզննում է անցել։ Այդ խաղում կատալոնական թիմը 2։1 հաշվով հաղթել էր «Վիլյառեալին»։

Մեսիի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի առբերող մկանի ձգում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ապաքինման ժամկետը չի նշվում։ Մեսսիի վերադարձը խաղադաշտ կախված կլինի նրա մարզավիճակից։

Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» դեմ խաղում Մեսին այս մրցաշրջանում առաջին անգամ էր ընդգրկվել մեկնարկային կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը։

Սրունքի մկանային վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս բաց թողած Մեսին այս մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։