27.09.2019 12:15

Սաուդյան Արաբիան չի բացառում ռազմական պատասխանը Իրանին

Սաուդյան Արաբիան չի բացառում ռազմական պատասխանը Իրանին

Սաուդյան Արաբիան ցանկացած պատասխան կարող է տալ Իրանին՝ իր նավթային օբյեկտների վրա հարձակման համար, այդ թվում՝ ռազմական, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար  Ադել ալ-Ջումբեյրը:

«Ոչ ոք պատերազմ չի ուզում, ոչ ոք սրացման չի ձգտում: Մենք դիտարկում ենք պատասխան քայլերի՝  մեզ հասանելի բոլոր տարբերակները: Ժամանակը գա, և մենք որոշում կկայացնենք»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է նախարարը:

Էր-Ռիադը Իրանին է պատասխանատու համարում սաուդյան ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտների վրա դրոնների օգտագործմամբ և հրթիռակոծությամբ հարձակում գործելու համար:

«Գնդակն իրանցիների դաշտում է: Նրանք պետք է դադարեն իրենց այդպես ագրեսիվ պահել: Հաշտության քաղաքականությունը նախկինում էլ չի գործել Իրանի պարագայում և ապագայում էլ անպտուղ կլինի»,- հավելել է նախարարը:

Փոխանցում է BBC-ն: