27.09.2019 14:07

Նեթանյահուին հանձնարարվել է կառավարություն ձևավորել

Նեթանյահուին հանձնարարվել է կառավարություն ձևավորել

Իսրայելի նոր կառավարության ձևավորումը հանձնարարվել է Բինիամին Նեթանյահուին: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը նման որոշում է կայացրել Կնեսետի պատգամավորների հետ խորհրդակցություններից հետո:

Չորեքշաբթի ձախ-կենտրոնամետների առաջնորդ և Նեթանյահուի գլխավոր մրցակից Բեննի Գանցը մերժել է լայն միասնության կառավարություն ձևավորելու առաջարկը՝ նշելով, որ դաշինք չի կազմի մի քաղաքական գործչի հետ, որի դեմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել. հոկտեմբերի 2-ին նշանակված են մինչդատական լսումներ երկրի վարչապետի մասնակցությամբ կոռուպցիայի և չարաշահումների գործերով:

Նոր կառավարություն ձևավորելու համար Նեթանյահուն ունի 42 օր: Եթե նա չկարողանա անհրաժեշտ աջակցությունն ստանալ, ապա կառավարություն ձևավորելու իրավունքը կանցնի Գանցին, որը դրա համար կունենա 28 օր ժամանակ: Եթե նրա փորձերն էլ ձախողվեն, ապա Կնեսետը կարող է երրորդ  թեկնածու ընտրել, իսկ այդ պարագայում ևս անհաջողության դեպքում կնշանակվեն խորհրդարանական նոր ընտրություններ՝ երրորդը 12 ամսվա ընթացքում:

Փոխանցում է euronews-ը: