27.09.2019 14:32

Նյու Յորքում հանդիպել են Վրաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները

Նյու Յորքում հանդիպել են Վրաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել են Վրաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Դավիդ Զալկալիանին և Սերգեյ Լավրովը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի կարծիքով՝ այդ հանդիպումը կնպաստի լուծելու երկու երկրների միջև առկա ամենաբարդ խնդիրները:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը 2008 թ. ի վեր առաջինն էր, երբ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:

Փոխանցում է tass.ru-ն: