27.09.2019 15:00

Մալայզիայի վարչապետ. «Հպարտ եմ, որ ինձ հրեատյաց են համարում»

Մալայզիայի վարչապետ. «Հպարտ եմ, որ ինձ հրեատյաց են համարում»

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադի ելույթը Նյու Յորքում, Կոլումբիական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը, ավարտվել է սկանդալով, երբ նրան հարցրել են նախկինում արած հրեատյաց հայտարարությունների մասին:

Վարչապետի կարծիքով՝ Հոլոքոստը հերքելու և հրեա զոհերի թվի վերանայման արգելքները հակասում են խոսքի ազատությանը:

«Ես օգնտվում եմ խոսքի ազատության իմ իրավունքից: Ինչո՞ւ ես չեմ կարող քննարկել հրեաներին: Շատերն են իմ և Մալայզիայի մասին զզվելի բաներ ասում, հո ես չե՞մ  բողոքում… Ես ընդունում եմ, որ Հոլոքոստ եղել է, որ շատ հրեաներ են սպանվել: Իրականում՝ ես ինչ-որ ժամանակ նույնիսկ համակրում էի հրեաներին, պատերազմի ժամանակ: Դուք դեռ չէիք ծնվել այդ ժամանակ»:

94-ամյա Մոհամադը հայտարարել է, որ հպարտ է կոչվելու հակասեմիտ: Նա բազմիցս հայտնվել է նույնպիսի սկանդալների կենտրոնում՝ հրեատյաց հայտարարություններ անելով նաև միջազգային համաժողովների ամբիոններից:

Փոխանցում է euronews-ը: