27.09.2019 15:45

Հետազոտություն. Ֆեյք-նյուս օգտագործող երկրների թիվը կրկնապատկվել է

Հետազոտություն. Ֆեյք-նյուս օգտագործող երկրների թիվը կրկնապատկվել է

Օքսֆորդի համալսարանի հետազոտողները հանգել են եզրակացության, թե 2018 թ. լուրեր կեղծող երկրների թիվն աճել է ավելի քան կրկնակի՝ 2017 թ. համեմատ:

Այդ երկրներից յուրաքնաչյուրում հասարակական կարծիքի վրա ազդելու համար սոցիալական ցանցերից  օգտվում է առնվազն մեկ քաղաքական կուսակցություն կամ պետական մարմին:

Հինգշաբթի օրը հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ անպատշաճ տեղեկատվության ամենահայտնի հարթակը  մնում է Facebook-ը: Քարոզչության նպատակով դրանից օգտվում է 56 երկիր, կարծում են գիտնականները:

Եթե, օրինակ, Ռուսաստանը և Թուրքիան, հետազոտության հեղինակների կարծիքով՝ կեղծ լուրերն օգտագործում են իշխանությունների հակառակորդներին վարկաբեկելու նպատակով, ապա Չինաստանը փաստերը խեղաթյուրում է բողոքները ճնշելու համար:

Տեղեկատվությունը խեղաթյուրելու համար ամենից հաճախ օգտագործվում են վիրուսակիր վիդեոներ ու պատկերներ:

Փոխանցում է euronews-ը: