25.09.2012 11:29

«Միկան»` Հայաստանի Սուպերգավաթակիր

«Միկան»` Հայաստանի Սուպերգավաթակիր

Երևանի «Միկան» երկրորդ անգամ իր պատմության մեջ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսի» և «Միկայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել միմյանց դարպասները հանդիպման ոչ հիմնական 90 րոպեների, ոչ էլ լրացուցիչ ժամանակի ընթացքում: 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 5:3 հաշվով, հայտնում է ՀՖՖ կայքը: