28.09.2019 14:47

Դատավոր Դանիբեկյանի գործով եւս մեկ անձ է բերման ենթարկվել

Դատավոր Դանիբեկյանի գործով եւս մեկ անձ է բերման ենթարկվել

Քննչական կոմիտեից փոխանցում են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը: