30.09.2019 11:27

Դեմոկրատները «փորում են Թրամփի տակ»

Դեմոկրատները «փորում են Թրամփի տակ»

Ուկրաինայի նախկին դատախազ Յուրի Լուցենկոն BBC-ին հաղորդել է, որ Կիևը ոչ մի պատճառ չունի հետաքննելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի գործունեությունը: Եթե անգամ նման հետաքննություն տարվի, կարծում է Լուցենկոն, ապա դա պետք է նախաձեռնվի ԱՄՆ-ում:

Los Angeles Times թերթը գրում է, որ, Լուցենկոյի խոսքով՝ ինքն ստիպված է եղել խույս տալ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիից, որը բազմիցս պահանջել է հետաքննություն սկսել Ջա Բայդենի և նրա որդու նկատմամբ:

Իսկ ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատները փորձում են ձեռք բերել Վլադիմիր Պուտինի և համաշխարհային այլ առաջնորդների հետ Թրամփի զրույցների սղագրությունները: Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը ենթադրում է, որ այդ զրույցների ընթացքում, հնարավոր է՝ Թրամփը սպառնալիքի տակ է դրել ազգային անվտանգությունը:

Փոխանցում է BBC-ն: