30.09.2019 13:04

Կուրցն Ավստրիայում կրկին հաղթել է

Կուրցն Ավստրիայում կրկին հաղթել է

Ավստրիայում խորհրդարանական ընտրություններում հաղթում է  նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի կուսակցությունը: Ինչպես հաղորդել է այդ երկրի ՆԳՆ-ն, Կուրցի պահպանողական կուսակցությունը հավաքել է ձայների 38,4 %-ը:

Արտահերթ ընտրությունները նշանակվել էին, քանի որ խորհրդարանն անվստահություն էր հայտնել Կուրցին և նրա կառավարությանը:

Պատճառ էր դարձել մի տեսագրության հետ կապված սկանդալը, որում նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեն կասկածելի բանակցություններ է վարում անհայտ մի կնոջ հետ: Ավստրիական լրատվամիջոցները նշել էին, որ այդ կինը ռուսաստանցի է եղել:

Փոխանցում է BBC-ն: