30.09.2019 15:47

Բրիտանիայի թագուհին պարզել է՝ ինչպես հեռացնել վարչապետին

Բրիտանիայի թագուհին պարզել է՝ ինչպես հեռացնել վարչապետին

Այն բանից քիչ առաջ, երբ Գերագույն դատարանը անիրավաչափ էր հայտարարել խորհրդարանը երկարատև  ընդմիջման ուղարկելու՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը. Եղիսաբեթ II թագուհին պարզել է, թե կարո՞ղ է ինքը հեռացնել վարչապետին, հաղորդել է իրազեկ աղբյուրը:

Աղբյուրի ասելով՝ թագուհին իր օգնականներին խնդրել է պարզաբանել, թե երբ և ինչ պայմաններում ինքն իրավունք ունի բրիտանական վարչապետին պաշտոնանկ անել, եթե նա հրաժարվում է ինքնակամ հեռանալ:

Նման բան առաջին անգամ է պատահում Եղիսաբեթ թագուհու իշխանության օրոք:

Ընդ որում, Բուկինգհեմյան պալատից աղբյուրը լրատվամիջոցին պարզաբանել է, որ միապետն այդ հարցում նախաձեռնություն չի ցուցաբերի, չի միջամտի, որպեսզի հեռացնի գործող վարչապետին, կամ նրան խորհուրդ չի տա հրաժարական ներկայացնել:

Փոխանցում է BBC-ն: