30.09.2019 17:00

Թռիչք դեպի Մարս. Մասկը խոստանում է տիեզերանավն ուղեծիր դուրս բերել կես տարուց

Թռիչք դեպի Մարս. Մասկը խոստանում է տիեզերանավն ուղեծիր դուրս բերել կես տարուց

SpaseX ընկերության ղեկավար, ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկը խոստացել է, որ իր Starship  հրթիային տիեզերանավը Երկրի ուղեծիր դուրս կգա արդեն կես տարուց, հետո էլ կթռչի Մարս:

Մասկը Թեքսաս նահանգում, Բոկա-Չիկա ընկերության փորձարարական հրաձգարանում, ցուցադրել է տիեզերանավի նախատիպի մանրակերտը: Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին նախատեսվում է տիեզերանավի փորձնական թռիչքների մի ամբողջ շարք, ինչի արդյունքում տիեզերանավը պետք է հասնի մոտավորապես 20 կմ բարձրության, ապա դուրս գա ստորին ուղեծիր:

Շնորհանդեսում ներկայացված մանրակերտից պարզ է դառնում, որ տիեզերանավը կունենա 50 մետր երկարություն և 9 մետր տրամագիծ, իսկ նրա բեռնատարողությունը կկազմի 150 տոննա:

Շնորհանդեսի ընթացքում Մասկը մի քանի անգամ կրկնել է, որ իր վերջնական նպատակն է մարդուն այլ մոլորակներում բնակեցնելը: Նախկինում նա բազմիցս է ասել, որ նման տիպի տիեզերանավը Մարս կհասցնի հազար գաղութաբնակի, որոնք այնտեղ կլինեն առաջին բնակիչները: Իսկ դրանից առաջ էլ Մասկը թռիչքներ է խոստացել դեպի Լուսին, որի ընթացքում զբոսաշրջիկներ տեղափոխող տիեզերանավը կպտտվի Լուսնի շուրջ:

Մասկի այս ծրագրերը խստորեն քննադատվել են փորձագետների կողմից, որոնց մեծ մասը դրանք ֆանտաստիկա է համարում:

Փոխանցում է BBC-ն: