30.09.2019 18:13

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Այսօր առավոտյան  Քոչարյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ ընթացիկ բուժզննում անցնելու համար։