30.09.2019 18:35

Հոնկոնգում բողոքի ցույցերը վերաճել են բախումների ոստիկանության հետ

Հոնկոնգում բողոքի ցույցերը վերաճել են բախումների ոստիկանության հետ

Կիրակի օրը Հոնկոնգում հերթական բողոքի ցույցն ի պաշտպանություն դեմոկրատիայի վերածվել է բախումների ոստիկանության հետ:

Շաբաթ օրը ցույցերն սկսել էին Չինաստանում կոմունիստների իշխանության 70-ամյա հոբելյանից երկու օր առաջ:

Ցուցարարները վանկարկել են հակաչինական կարգախոսներ և պահանջել կատարել բողոքի ցույցերը դադարեցնելու բոլոր հինգ պայմանները, այդ թվում՝ ավելի վաղ ձերբակալված բոլոր ցուցարարների վրայից հանել բոլոր մեղադրանքները:

Ակցիայի մասնակիցները փորձել են դադարեցնել քաղաքի կենտրոնում որոշ փողոցների երթևեկությունը, նրանք փողոցներում աղբարկղերով և սայլակներով բարկադներ են կառուցել: Ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին, սակայն ի պատասխան՝ օրենքի պահապանների ուղղությամբ սկսել են թռչել աղյուսներ և այրվող հեղուկով լի շշեր: Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով, ջրցաններով և ռետինե փամփուշտներով: Բողոքի ակցիայի մասնակիցները պաշտպանվելու նպատակով օգտագործել են հովանոցները:

Բողոքն ընդգրկել է Հոնկոնգի գրեթե ամբողջ կենտրոնը: Հաղորդվել է, որ կոտրվել են կառավարական մի քանի շենքերի ապակիները:

Խանութների մի մասը փակվել է դեռ բողոքի ցույցից առաջ, չեն աշխատել մետրոյի մի քանի կայարաններ քաղաքի կենտրոնում:

ՉԺՀ կազմավորման օրը նշվում է հոկտեմբերի 1-ին:

Փոխանցում է BBC-ն: