01.10.2019 11:05

Թրամփը դավաճան է հայտնաբերել

Թրամփը դավաճան է հայտնաբերել

ԱՄՆ-ում շարունակվում է Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի պատճառով ծագած սկանդալը: Նախօրեին Թրամփը դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին մեղադրել է մատնության և պետական  դավաճանության մեջ՝ Ներկայացուցիչների պալատում նրա ունեցած ելույթի համար:

Շիֆը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահն է: Թրամփը համարում է, որ Շիֆը միտումնավոր կերպով խեղաթյուրել է երկու երկրների առաջնորդների հեռախոսային խոսակցության բովանդակությունը:

Կոնգրեսում դեմոկրատները նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիից պահանջել են Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել: Ջուլիանին խոստովանել է, որ Ուկրաինայի իշխանություններին խնդրել է հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի գործունեությունը:

Ջուլիանին վերջին պահին հետաձգել է միջազգային համաժողովին մասնակցելու համար իր այցը Հայաստան, գրել է Washington Post-ը:

Փոխանցում է BBC-ն: