01.10.2019 11:32

Հազարավոր ցուցարարներ հավաքվում են Հոնկոնգի կենտրոնում՝ բողոքի ցույցի

Հազարավոր ցուցարարներ հավաքվում են Հոնկոնգի կենտրոնում՝ բողոքի ցույցի

Երեքշաբթի առավոտից հազարավոր ցուցարարներ սկսել են հավաքվել Հոնկոնգի կենտրոնում՝ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի առթիվ բողոքի ցույց անցկացնելու:

ТАСС-ի թղթակցի վկայությամբ՝ ցուցարարներերից ոմանք ամերիկյան և բրիտանական դրոշներ են կրում և դեմոկրատական կարգախոսներ են հնչեցնում:

Սպասվում է, որ օրվա ընթացքում բողոքի ցույցեր կանցկացվեն նաև մի քանի այլ շրջաններում, այդ թվում՝ քաղաքի մայրցամաքային մասում: Ոստիկանությունը մտավախություն ունի, որ երեկոյան կողմ հանրահավաքը կսկսի ուղեկցվել բռնություններով, անկարգություններով և սադրանքներով: Մասնավորապես, իրավապահ մարմինները չեն բացառում, որ արմատականները կարող են հրկիզել ավտոլցակայանները:

Անվտանգության նկատառումներով՝ քաղաքում փակ են առևտրի շատ կենտրոններ և մետրոյի 11 կայարան: Կարգուկանոնը պահպանելու համար մոբիլիզացվել է 6 հազար ոստիկան:

Փոխանցում է tass.ru-ն: