01.10.2019 13:34

Պեկինը նշում է ՉԺՀ 70-ամյակը

Պեկինը նշում է ՉԺՀ 70-ամյակը

Պեկինում տեղի է ունեցել մեծ տոնակատարություն՝ նվիրված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին:

1949 թ. հոկտեմբերի 1-ին՝ արյունալի քաղաքացիական պատերազմում Չան Կայշիի զորքերի դեմ կոմունիստների տարած հաղթանակից հետո, Չինաստանի կոմկուսի նախագահ Մաո Ցզեդունը հայտարարեց նոր պետություն ստեղծելու մասին:

Ժամանակակից Չինաստանը զարգանում է սրընթացորեն և ազդեցիկ հաջողություններ է գրանցում տնտեսության զարգացման ոլորտում: Այնուհանդերձ՝ նա մնում է աշխարհի ամենաամբողջատիրական պետություններից մեկը՝ սահմանափակ քաղաքացիական և քաղաքական ազատություններով:

Փոխանցում է BBC-ն: