01.10.2019 14:14

Սի Ձինպինը խոստացել է պահպանել Հոնկոնգի ինքնավարության բարձր աստիճանը

Սի Ձինպինը խոստացել է պահպանել Հոնկոնգի ինքնավարության բարձր աստիճանը

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի և Մակաոյի ինքնավարության բարձր աստիճանը:

Այդ մասին ասվում է երեքշաբթի օրը Չինաստանի կենտրոնական կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Մենք կշարունակենք հետևողականորեն հետևել «մեկ երկիր՝ երկու համակարգ»,  «Հոնկոնգը կառավարում են հոնկոնգցիները, իսկ Մակաոն՝ իր բնակիչները» սկզբունքներին: Մենք կապահովենք նրանց ինքնիշխանության բարձր աստիճանը՝ սահմանադրությանը և օրենսդրության հիմարար նորմերին համապատասխան»,- հայտարարել է Չինաստանի առաջնորդը ՉԺՀ հիմնադրման 70-ամյակի առթիվ  կազմակերպված ընդունելության ժամանակ:

Սի Ձինպինը համոզմունք է հայտնել, որ հատուկ վարչական շրջանները հաջողությամբ կզարգանան մայրցամաքային Չինաստանի հետ միասին: «Վաղը հաստատ ավելի լավ է լինելու, քան այսօր է»,- ընդգծել է նա:

Փոխանցում է tass.ru-ն: