01.10.2019 14:36

«Ուկրաինագեյթ». Իրազեկիչը դաշնային պաշտպանության տակ է վերցվել

«Ուկրաինագեյթ». Իրազեկիչը դաշնային պաշտպանության տակ է վերցվել

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին հաղորդած մարդը գտնվում է դաշնային պաշտպանության տակ՝ նրա հասցեին հնչող սպառնալիքների պատճառով, տեղեկացրել են ամերիկյան լրատվամիջոցները: Դրա համար, ինչպես իր նամակում տեղեկացրել է իրազեկիչի փաստաբանը, Ազգային հետախուզության ղեկավարը համապատասխան միջոցներ է «ակտիվացրել»:

Իրազեկիչի անունը մինչև հիմա հայտնի չէ: Ավելի վաղ The New York Times-ը տեղեկացրել է, որ իրազեկիչն աշխատել է ԿՀՎ-ում, որտեղ էլ վերադարձել է ՝ Սպիտակ տանն աշխատելուց հետո: Բողոքի համաձայն՝ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին իրազեկիչը ներկա չի եղել, զրույցի բովանդակությունը նա իմացել է նախագահի աշխատակազմի այլ անդամներից:

Ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրը բացահայտորեն պաշտպանել է իրազեկիչին՝ հայտարարելով, որ նա գործել է լավագույն նպատակներով և պահպանել է օրենքը:

Ավելի վաղ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել իրազեկիչի հետ, ինչպես նաև՝ այն մարդու, որը իրազեկիչին է փոխանցել հեռախոսազրույցի մանրամասները: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԿՀՎ աշխատակիցը «լրտեսել է իրեն», և հիմա նրան «լուրջ հետևանքներ» են սպասվում:

Փոխանցում է euronews-ը: