01.10.2019 16:04

Մադուրո. Ռուսաստանը XXI դարի մեծագույն տերություններից մեկն է

Մադուրո. Ռուսաստանը XXI դարի մեծագույն տերություններից մեկն է

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարծիքով՝ Ռուսաստանը ընթացիկ հազարամյակի ամենահզոր պետությունների շարքում է:

Նման կարծիք նա հայտնել է իր Twitter-ում՝ մեկնաբանելով անցյալ շաբաթ կայացած իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Մոսկվան պաշտպանում է Վենեսուելայի բոլոր օրինական կառույցները, այդ թվում՝ նախագահի ինստիտուտը, ինչպես նաև Մադուրոյի երկխոսությունը ընդդիմադիր ուժերի հետ:

 Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, Կարակասին վարկեր վճարելու թեման չի արծարծվել:

փոխանցում է tass.ru-ն: