01.10.2019 16:22

ԱՄՆ Սենատը կենթարկվի Թրամփի իմպիչմենտի գործընթացի կանոններին

ԱՄՆ Սենատը կենթարկվի Թրամփի իմպիչմենտի գործընթացի կանոններին

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը կենթարկվի կանոններին և քննություն կանցկացնի, եթե ստորին պալատը հաստատի մեղադրական եզրակացությունը՝ Դոնալդ Թրամփին երկրի ղեկավարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը:

«Ես այլ ընտրություն չեմ ունենա, քան այն քննության ընդունելը: Ինչքան ժամանակ այն կպահանջի՝ դա այլ հարց է: Բայց ես այլ ընտրություն չեմ ունենա, քան գործել Սենատի՝ իմպիչմենտի կանոնների համաձայն»,- ասել է հանրապետականը:

Փոխանցում է tass.ru-ն: