02.10.2019 11:42

Վախճանվել է «Միմինոյի» երաժշտության հեղինակը՝ Գիա Կանչելին

Վախճանվել է «Միմինոյի» երաժշտության հեղինակը՝ Գիա Կանչելին

Թբիլիսիում վախճանվել է վրաց կոմպոզիտոր Գիա Կանչելին: Նա 84 տարեկան էր:

Կանչելին ավելի հայտնի է որպես Գեորգի Դանելիայի «Մի վշտացիր», «Միմինո», «Կին-ձա-ձա» ֆիլմերի երաժեշտության հեղինակ:

Կանչելին Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Նիկա» մրցանակի դափնեկիր՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար:

Հարցազրույցներից մեկում Կանչելին մի անգամ ասել է, որ «Մի վշտացիր»-ը իր կյանքի նշանաբանն է:

Փոխանցում է BBC-ն: