02.10.2019 15:25

Ուկրաինան համաձայնել է «Շթայնմայերի բանաձևին»

Ուկրաինան համաձայնել է «Շթայնմայերի բանաձևին»

Դոնբասի հարցով կոնտակտային խումբը Մինսկում բանակցությունների ընթացքում հաստատել է «Շթայնմայերի բանաձևի» խմբագրությունը: Առանց այդ բանաձևը համաձայնեցնելու՝ Մոսկվան անհնար էր համարում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը «նորմանդական քառյակի» շրջանակներում:

Կոնտակտային խմբի ուկրաինացի մասնակիցները ստորագրություն են դրել «Շթայնմայերի բանաձևի» փաստաթղթերի տակ, ուկրաինական պատվիրակությունը նույնպես ստորագրել է փաստաթուղթը Մինսկում կայացած նիստում:

Ավելի ուշ բանաձևի համաձայնեցումը ճեպազրույցում հաստատել է նաև նախագահ Զելենսկին:

«Շթայնմայերի բանաձևը» նախատեսում է , որ Ուկրաինայում ուժի մեջ է մտնում օրենք ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից վերահսկվող տարածքների հատուկ կարգավիճակի վերաբերյալ օրենքը՝ այդ տարածքներում ընտրություններ անցկացնելուց հետո, որոնք պետք է ԵԽԽՎ-ն պետք է ճանաչի ազնիվ և ազատ: Բանաձևը մշակել է Գերմանիայի ԱԳՆ նախկին նախարար, այժմ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնող Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Փոխանցում է BBC-ն: