02.10.2019 16:27

Հունաստանը մտադիր է անլեգալներին փոխանցել Թուրքիային

Հունաստանը մտադիր է անլեգալներին փոխանցել Թուրքիային

Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը մտադիր է մինչև 2020 թ. վերջը Թուրքիային փոխանցել մինչև 10 հազար անօրինական ներգաղթյալների, որպեսզի վերջ տա նորերի ժամանմանը:

Այն բանից հետո, երբ անցյալ կիրակի Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել էր մի կին (տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել էր նաև նրա նորածին երեխան), իսկ 17 հոգի վիրավորվել էին, Մորիայում չեն դադարում տարերային բողոքի ակցիաները: Ճամբարի բնակիչները Հունաստանի իշխանություններից պահանջում են հետաքննել կնոջ մահվան հանգամանքները և բարելավել իրենց կեցության պայմանները:

Երեք հազար հոգու համար նախատեսված ճամբարում այսօր «Մորիայում» տեղավորվել է առնվազն 13 հազար մարդ: Եվրոպայում փախստականների այս ամնախոշոր ճամբարի գերբեռնվածության մասին տագնապ են հնչեցնում ոչ միայն Հունաստանի իշխանությունները (որոնց տվյալներով՝ երեք ամսվա ընթացքում Լեսբոս է ժամանել 10 հազար մարդ), այլև Եվրահանձնաժողովը: Վերջինիս տեղեկություններով՝ այսօր Հունաստանի տարածքում է գտնվում 70 հազար միգրանտ:

Փոխանցում է euronews-ը: