02.10.2019 16:59

Ռոուհանին պատմել է, թե ինչու չի համաձայնել բանակցել Թրամփի հետ

Ռոուհանին պատմել է, թե ինչու չի համաձայնել բանակցել Թրամփի հետ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չորեքշաբթի կառավարության նիստում հայտարարել է, որ չի համաձայնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցել իր ամերիկացի պաշտոնակցի հետ, քանի որ չի հավատացել, որ այդ հանդիպումը բխում է Թեհրանի շահերից:

«Եթե ես վստահ լինեի,որ այդ բանակցությունները իրանցի ժողովրդի շահերից են բխում, ապա անպայման կգնայի դրանց»,- Ռոուհանիի խոսքն է մեջբերում IRIB հեռուստահեռարձակող ընկերությունը:

Նա հավելել  է, որ «ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ում իր ելույթում  երկու անգամ հայտարարեց, թե ուզում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները»:

«Ես մեր եվրոպացի բարեկամներին ասացի՝ մենք սա ինչպե՞ս կարող ենք ընդունել: Մենք պետք է հավատանք ձե՞զ, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության, թե՞ ԱՄՆ նախագահին, որը 24 ժամվա ընթացքում երկու անգամ արտահայտվեց Թեհրանի դեմ պատժամիջոցները խստացնելու օգտին»,- նշել է Ռոուհանին:

Փոխանցում է tass.ru-ն: