02.10.2019 17:48

Ռուսաստանցի ավազակները 33 մլն ռուբլի են գողացել ղազախստանցիների հաշվեհամարներից

Ռուսաստանցի ավազակները 33 մլն ռուբլի են գողացել ղազախստանցիների հաշվեհամարներից

Ռուսաստանցի ավազակները մոտավորապես 200 մլն թենգե (առնվազն 33 մլն ռուբլի) են գողացել Ղազախստանի քաղաքացիների հաշվեհամարներից, հաղորդել է հանրապետության ՆԳՆ ղեկավարի տեղակալ Մարատ Կոժաևը:

«ՆԳՆ-ում քրեական գործեր են քննվում. ՌԴ տարածքից առայժմ չպարզված անձինք, համացանցում կեղծ գովազդային հնարավորությունների օգտագործմամբ, մուտք են գործել մեր քաղաքացիների հաշվեհամարներ և էլեկտրոնային փոխանցման միջոցով ՌԴ տարածք են փոխանցել ղազախստանցիների գումարները»,- ասել է Կոժաևը՝ խորհրդարանի ստորին պալատում պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փոխնախարարի տվյալներով՝ գումարները դուրս են բերվել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ուֆայի ու ևս մի քանի քաղաքների տարածքում գտնվող մարդկանց կողմից:

Փոխանցում է Interfax-ը: