03.10.2019 12:54

NYT. Թրամփն ուզում էր կրակել ներգաղթյալներին և կոկորդիլոսների փոս փորել սահմանին

NYT. Թրամփն ուզում էր կրակել ներգաղթյալներին և կոկորդիլոսների փոս փորել սահմանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կրակել Մեքսիկայից սահմանն անցնելու փորձ անող ներգաղթյալների ոտքերին և սահմանին փոս փորել՝ օձերով կամ կոկորդիլոսներով:

Սրանք ներգաղթի դեմ պայքարելու՝ նրա գաղափարներից մի քանիսն են ընդամենը, որոնց մասին New York Times-ի լրագրողների հետ կիսվել են նախագահի աշխատակազմի նախկին կամ ներկա անդամներից մի քանիսը:

Հոկտեմբերի 8-ին լույս է տեսնում թերթի լրագրողներ Մայքլ Շիրի և Ջուլյա Հարշֆելդ Դևիսի հեղինակած «Պատերազմներ սահմանի համար. հայացք ներսից՝ ներգաղթի համակարգի նկատմամբ Թրամփի գրոհին» գիրքը:

Գիրքը հիմնված է այս տարվա մարտ ամսին նախագահի հետ քննարկումներ անցկացրած «ավելի քան մեկ դյուժին» պաշտոնյաների պատմությունների վրա, որոնք աշխատել են Սպիտակ տանը կամ մասնագիտական գերատեսչություններում: Նրանք այդ պատմությունները պատմել են անանունության պայմանով: New York Times-ը երեքշաբթի հրապարակել է հոդված, որում ներկայացվում են մի շարք մանրամասներ գրքի մասին:

Թրամփը Twitter-ում  հոդվածն անվանել է «կեղծ լուրեր»:

Փոխանցում է BBC-ն: