03.10.2019 13:06

Ֆրանսիայում ապստամբում են ոստիկանները

Ֆրանսիայում ապստամբում են ոստիկանները

Աշխատանքի ծանր պայմաններն ու աշխատակիցների շրջանում ինքնասպանության հաճախակի դարձած դեպքերը ստիպել են հազարավոր ֆրանսիացի ոստիկանների դուրս գալ Փարիզի փողոցները:

Վերջին 20 տարիների ընթացքում սա ոստիկանների առաջին խոշոր ցույցն է Ֆրանսիայում:

«Այսօր ֆրանսիական ոստիկանությունն աշխատում է սարսափելի պայմաններում: Շատ դժվար է հերթապահություն անցկացնել, հանդերձանքը չի հերիքում, մեր աշխատակիցներն ուժասպառ են լինում: Մենք տագնապ ենք հնչեցնում և կառավարության  ու հանրության ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ ոստիկանությունն աշխատում է հյուծվելու աստիճան և սկսում է շնչահեղձ լինել: Ձեր անվտանգությունը վտանգի տակ է, իմացեք»,- ասել է արհմիության ներկայացուցիչը:

Բողոքի ցույցին մասնակցել է առնվազն 20 հազար ոստիկան ու ժանդարմ: Նրանցից շատերն ասում են, որ ահաբեկչական սպառանլիքների և «դեղին բաճկոնների» շարժման պատճառով ստիպված են աշխատել սովորականից շատ:

«Տարեսկզբից ավելի քան 50 ոստիկաններ ինքնասպան են եղել: Դա շատ լավ ցույց է տալիս իրավիճակն իրավապահ մարմիններում,- ասել է ցուցարարներից մեկը:- Դանիայում ինքնասպանության դեպքերը Ֆրասիայի համեմատ տասն անգամ պակաս են: Ինչո՞ւ են դրանք այդքան շատ Ֆրանսիայում: Ուրեմն խնդիր կա»:

Փոխանցում է euronews-ը: