03.10.2019 13:43

ԶԼՄ. Բաղդադում հրթիռակոծվել է «կանաչ գոտին»

ԶԼՄ. Բաղդադում հրթիռակոծվել է «կանաչ գոտին»

Բաղդադի ամենապաշտպանված շրջանը, այսպես կոչված՝ կանաչ գոտին, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատները և կառավարական շենքերը, հինգշաբթի գիշերը ենթարկվել է հրթիռակոծության: Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթել է առնվազն երկու հրթիռային ական: Դրանցից մեկն ընկել է Թուրքիայի դեսպանատան մոտակայքում, հաղորդել է հեռուստաալիքը: Գրոհից հետո հնչել է օդային տագնապի ազդանշան:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Reuters գործակալությունն, իր հերթին, հղում անելով ականատեսներին, տեղեկացնում է Բաղդադի «կանաչ գոտում» որոտացած առնվազն մեկ պայթյունի մասին:

Իրաքի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են անկարգություններն ու հուզումները: Ավելի վաղ հաղորդվել է, որ հարյուրավոր ցուցարարներ փորձել են ճեղքել Ալ-Ջումհուրիա կամուրջն արգելափակված ՆԳՆ ստորաբաժանումների պատնեշը և մտնել «կանաչ գոտի»: Ցուցարարները նաև փակել են Բաղդադի օդանավակայան տանող մայրուղին:

Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին մայրաքաղաքում պարետային ժամ է հայտարարել:

Փոխանցում է tass.ru-ն: