03.10.2019 14:08

ԱՄՆ դաշինքի օբյեկտները չեն տուժել Բաղդադի «կանաչ գոտում» պայթյունների հետևանքով

ԱՄՆ դաշինքի օբյեկտները չեն տուժել Բաղդադի «կանաչ գոտում» պայթյունների հետևանքով

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի օբյեկտները չեն տուժել Բաղդադի «կանաչ գոտում» որոտացած պայթյունների հետևանքով, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատները և կառավարական հիմնարկները:

Այդ մասին ասվում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի երեկոյան:

«Միջազգային գոտում հնչած պայթյունները հետաքննվում են Իրաքի անվտանգության ուժերի կողմից: Կոալիցիայի օբյեկտները չեն վնասվել,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:- Զինծառայողները պաշտպանության իրավունք են վերապահում իրենց, կոալիցիան չի հանդուրժի հարձակումը քանակակազմի վրա»:

Ընդ որում՝ ԱՄՆ-ը հետևում է Իրաքում բողոքի ցույցերի վերաբերյալ տեղեկություններին և կոչ է անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և հրաժարվել բռնությունից: «Կորուստները խաղաղ քաղաքացիների  և Իրաքի անվտանգության ուժերի աշխատակիցների շրջանում լուրջ մտագոհության տեղիք են տալիս,- նշվում է հաղորդագրության մեջ:- Խաղաղ երթերը դեմոկրատիայի հիմնական բաղադրիչներից են, դրանցում բռնությունը տեղ չունի»:

Փոխանցում է tass.ru-ն: