03.10.2019 14:36

Ինդոնեզիայի նախագահը չի հրաժարվի բարեփոխումներից՝ չնայած բողոքի ցույցերին

Ինդոնեզիայի նախագահը չի հրաժարվի բարեփոխումներից՝ չնայած բողոքի ցույցերին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մտադիր չէ փոխել ժամանակակից պայմաններում կայուն զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների ուղեգիծը ՝ չնայած բողոքի ալիքին, որն անցնում է երկրի մեծ քաղաքներում վերջին շաբաթների ընթացքում:

Իր այս դիրքորոշումը երկրի ղեկավարը բարձրաձայնել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել հինգշաբթի օրը:

«Ինդոնեզիան ժողովրդավարական պետություն է, քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը: Սակայն ամենակարևորը՝ թույլ չտալ անիշխանություն, անկարգություններ, հասարակական ենթակառուցվածքների կործանում»,- ընդգծել է Վիդոդոն: Նրա խոսքով՝ «երբեմն հանրահավաքները տեղի են ունենում նախագահական պալատի մոտ, իսկ դրանց մասնակիցներին նույնիսկ հրավիրում են զրուցելու նախագահի հետ»:

Վիդոդոն նշել է, որ «բարեփոխումներն անհրաժեշտ են՝ գլոբալ տնտեսական անկման, առևտրային պատերազմների պայմաններում կայուն զարգացում ապահովելու համար»:

Փոխանցում է tass.ru-ն: