03.10.2019 15:00

Վենեսուելայի նախագահը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա

Վենեսուելայի նախագահը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մոտ ժամանակներս մտադիր է այցելել ԿԺԴՀ:

Այդ մասին նա հայտարարել է պետական հեռուստատեսության եթերում:

«Շատ շուտով ես կմեկնեմ Հյուսիսային կորեա: Վստա՛հ եղեք»,- ասել է Մադուրոն:

Վենեսուելայի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Բոլիվարիական Հանրապետության Սահմանադրական ժողովի նախագահ Դյոսադադո Կաբելյոյին՝ սեպտեմբերի վերջին ԿԺԴՀ այցելելու համար:

Փոխանցում է tass.ru-ն: