03.10.2019 16:12

WP. Թրամփը Փենսին օգտագործել է՝ Զելենսկուն ճնշելու համար

WP. Թրամփը Փենսին օգտագործել է՝ Զելենսկուն ճնշելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս օգտագործել է փոխնախագահ Մայքլ Փենսին, որպեսզի ճնշում գործադրի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ:

Այդ մասին այսօր հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Թերթի տեղեկություններով՝ հենց Թրամփն է փոխնախագահին կարգադրել այս տարվա մայիսին չմեկնել Զելենսկու պաշտոնակալման արարողությանը, թեպետ Սպիտակ տան աշխատակիցները պնդել են հակառակը: Բացի այդ՝ այս ամռանը ԱՄՆ նախագահը հենց Փենսի միջոցով է Զելենսկուն տեղեկացրել, որ Ուկրաինայի ռազմական օգնությունը սառեցվել է, և ավելի ակտիվ քայլեր է պահանջել կոռուպցիայի դեմ պայքարում, հաղորդում է թերթը:

Հետագայում Կիևի օգնությունն ապասառեցվել է:

Թերթը գրում է, որ Փենսի առանցքային խորհրդականներից մեկը ներկա է եղել Թրամփի և Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցին, իսկ դա նշանակում է՝ թերթի կարծիքով, որ փոխնախագահը պետք է ստանար այդ հեռախոսազրույցի սղագրությունը՝ դրա ավարտվելուց հետո մի քանի ժամվա ընթացքում: Ընդ որում՝ Փենսին մոտ կանգնած անձինք պնդում են, որ նա գաղափար չի ունեցել Զելենսկու նկատմամբ ճնշում գործադրելու՝ Թրամփի փորձերի մասին՝ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին վարկաբեկող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:

Փոխանցում է tass.ru-ն: