04.10.2019 12:26

Հարձակում Փարիզում․ ոստիկանության աշխատակիցը դանակահարել է չորս գործընկերների

Հարձակում Փարիզում․ ոստիկանության աշխատակիցը դանակահարել է  չորս գործընկերների

Փարիզում մայրաքաղաքի ոստիկանության հետախուզության վարչության 45-ամյա աշխատակիցը դանակով ներխուժել է շենքը և հարձակվել գործընկերների վրա՝ սպանելով երեք տղամարդու և մի կնոջ։ Եվս մի կին ծանր վիրավորվել է։

Հարձակում գործած տղամարդը գնդակահարվել է ոստիկանների կողմից՝ այն բանից հետո, երբ հրաժարվել է զենքը ցած դնել։

«Այդ մարդը ինֆորմատիկայի մասնագետ էր, և նախկինում երբեք, գործընկերների պատմելով՝ նրա պահվածքում որևէ շեղում չի նկատվել»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստները, որը ժամանել է դեպքի վայր։

Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հարձակում գործած անձը մեկուկես տարի առաջ իսլամ է ընդունել։

Փոխանցում է euronews-ը։